18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վագոն տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: