կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 10:00

Այսօր օգոստոսի 16-ն է․1960 թ. այս օրը Կիպրոսն անկախացավ Միացյալ Թագավորությունից

Այսօր օգոստոսի 16-ն է․1960 թ. այս օրը Կիպրոսն անկախացավ Միացյալ Թագավորությունից

Օգոստոսի 16, տարվա 228-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 137 օր։

1886 թ. - ծնվել է Վահան Չերազը, պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից (մահ. 1937 թ.):

1896 թ. -Կլոնդայքում հայտնաբերվեց ոսկու հանքատեղ:

1943 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվեց Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։

1954 թ. -ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

1956 թ. - ծնվել է Վահան Հովհաննեսյանը, հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ (մահ. 2014 թ.)։

1960 թ. - Կիպրոսն անկախացավ Միացյալ Թագավորությունից։

1960 թ. -հիմնադրվեց Աստղագնացության միջազգային ակադեմիան։

1962 թ. - Ֆրանսիական պառլամենտը հաստատեց Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։

1985 թ. -տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։