կարևոր
925 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-16 10:18

Երևանում և Կոտայքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Երևանում և Կոտայքի մարզում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 19-ը ժամը 21:00-ն կդադարեցվի՝

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ, Ա-1 թաղամասերի Օհանովի փողոցի թիվ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 24, Անդրանիկի փողոցի թիվ 24, 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի, Տիչինա փողոցի վերջնամասի, Ամառանոցային I տարածքի, Գ-1 թաղամասի գազասպառողների, «Խճաքար Մուսա», «Ռոբել ԱԱԿ», «Մուլտի-Լեոն-3» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Իսկ օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դուրյան 13-րդ և 15-րդ փողոցների, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: