կարևոր
2161 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 23:27

Արյունահեղությունից խուսափելու համար որոշեցի հեռանալ. Աֆղանստանի նախագահը ֆեյսբուքյան ուղերձ է հղել

Արյունահեղությունից խուսափելու համար որոշեցի հեռանալ. Աֆղանստանի նախագահը ֆեյսբուքյան ուղերձ է հղել

Ժամերը առաջ երկիրը լքած Աֆղանստանի նախագահը ֆեյսբուքյան ուղերձով դիմել է հայրենակիցներին և ներկայացրել երկորւմ տիրող իրավիճակը.

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ես բարդ ընտրություն եմ կատարել՝ ոտքի կանգնել, դիմագրավել զինված թալիբանին, որն ուզում էր մտնել նախագահական պալատ կամ լքել հայրենիքը, որտեղ ես իմ կյանքը նվիրել եմ վերջին 20 տարվա պաշտպանությանը և խնամքին: Եթե ​​անզուսպ մնայի, անհամար հայրենասերներ նահատակվելու են, իսկ Քաբուլ քաղաքը ավերվելու է, որի արդյունքում վեց միլիոնանոց քաղաքում մեծ հումանիտար աղետ է լինելու: Թալիբները հասկացրել էին, որ պատրաստ են արյունալի հարձակում իրականացնել ամբողջ Քաբուլի և Քաբուլ Շարիֆի բնակիչների վրա ՝ ինձ հեռացնելու համար: Արյունահեղությունից խուսափելու համար որոշեցի հեռանալ:

Թալիբները շահել են սրի ու զենքի դատավճիռը և այժմ պատասխանատու են իրենց հայրենակիցների պատիվը, ունեցվածքը և անձը պաշտպանելու համար: Սակայն նրանց չհաջողվեց սրտեր նվաճել: Պատմության մեջ երբեք բիրտ ուժը որեւէ մեկին լեգիտիմություն չի տվել եւ երբեք չի տա: Այժմ նրանք կանգնած են նոր պատմական փորձության առջեւ՝ կա՛մ կպահպանեն Աֆղանստանի անունն ու պատիվը, կա՛մ առաջնահերթությունը կտան այլ վայրերին ու ցանցերին», - նշել է նա՝ հավելելով, որ շարունակելու է «ծառայել իր ժողովրդին»:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, իր փոխնախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, լքել է երկիրը: Ղանին Քաբուլից հեռանալիս հայտարարություն չի արել: Հայտնի չէ նրա գտնվելու բայրը: Մամուլում շրջանառվող լուրերի հաամաձայն՝ մի քանի տարբերակ է նշվում՝ Տաջիկստան, Ուզբեկստան եւ Օման: