կարևոր
4654 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-15 22:17

Թալիբները գրավել են Քաբուլը, նախագահը լքել է երկիրը

Թալիբները գրավել են Քաբուլը, նախագահը լքել է երկիրը

Աֆղանստանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա գրոհ չի լինի՝ իշխանությունը կփոխանցվի խաղաղ ճանապարհով։

AL Arabiya-ի հաղորդմամբ՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, իր փոխնախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, լքել է երկիրը: Ղանին Քաբուլից հեռանալիս հայտարարություն չի արել: Շաբաթ օրը ձայնագրված հաղորդագրության մեջ նա ազգին ասել էր, որ խորհրդակցում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային խաղացողների հետ՝ «պարտադրված պատերազմ»-ի իրավիճակի վերաբերյալ:

Թալիբները մեկ շաբաթում գրավեցին երկրի մեծ մասը և շաբաթ օրը հասան մայրաքաղաք Քաբուլ: Ապստամբները սկզբում մնացին քաղաքից դուրս` պնդելով, որ ցանկանում են «իշխանության խաղաղ անցում»` Քաբուլը ցանկացած բռնությունից զերծ պահելու համար: Այսօր առավոտյան թալիբների պատվիրակությունը ներգրավեց աֆղանական ջիհադի առաջնորդներին, քաղաքական գործիչներին և ծերերին բանակցություններում, որն ավարտվեց Ղանիի հրաժարականով, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Թալիբանի ռազմական հանձնաժողովի բարձրաստիճան անդամները ժամանել են Քաբուլում գտնվող նախագահական պալատ, իսկ նրանց գրոհայինները դիրքեր են զբաղեցրել քաղաքի առանցքային դիրքերում: Թալիբանի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը կիրակի երեկոյան հաստատել է, որ գրոհայիններին հանձնարարվել է պահպանել անվտանգության կետերն ու այլ օբյեկտներ Քաբուլում ՝ «քաոսն ու թալանը կանխելու համար, երբ աֆղանական ուժերը լքել են դրանք»: Մուջահիդը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել՝ ասելով, որ այդ քայլի նպատակն է ապահովել մարդկանց անվտանգությունը: