կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-15 20:59

29 տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունների թելադրանքով ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն. Տարոն Հակոբյան

29 տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունների թելադրանքով ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն. Տարոն Հակոբյան

«29 տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունների թելադրանքով ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: ՊՊԿ -ի ստեղծումով սկսվեց արցախյան պետականության գոյապայքարի տարեգրության մի նոր էջ», - գրում է պատմաբան Տարոն Հակոբյանը։

«Իհա՛րկե, այդ անհրաժեշտությունը կար, սակայն ՊՊԿ-ի ստեղծումով սկիզբ դրվեց Արցախի սուբյեկտայնության ոչնչացման գործընթացին: Հետագայում (1993 թվականի հունիսի 14-ին` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հրաժարականից հետո) ԼՂՀ-ն զրկվեց որևէ ինքնուրույն քաղաքական քայլ կատարելու հնարավորությունից, իսկ իշխանական որոշ պաշտոններում հայտնվեցին հասարակությանը համակրանքը չվայելող անձինք, որոնց գործունեությունը բացասական հետք թողեց և՜ ժողովրդի բարոյահոգեբանության, և՜ երկրի պետական շինարարության որակի վրա:

Կարծում եմ դա ծրագիր էր…»,- ամփոփում է Տարոն Հակոբյանը: