կարևոր
409 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 18:22

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Աֆղանստանում հակամարտության խաղաղ դադարեցման կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Աֆղանստանում հակամարտության խաղաղ դադարեցման կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Աֆղանստանում հակամարտության խաղաղ դադարեցման կոչ է արել:

«Ես միանում եմ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ միահամուռ մտահոգությանը: Ես խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ Աստծուն, որպեսզի դադարեցվի զենքի շաչյունը եւ երկխոսության սեղանի շուրջ լուծում փնտրվի»,- ասել է Պապը իր ուղերձում: «Միայն այս կերպ այս երկրի տառապած բնակչությունը՝ տղամարդիկ, կանայք, ծերերը եւ երեխաները, կկարողանան վերադառնալ իրենց տները եւ ապրել խաղաղության ու անվտանգության մեջ՝ փոխադարձ լիակատար հարգանքի պայմաններում»,- հավելել է նա:

Կիրակի օրը թալիբները մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Հաղորդվում է, որ թալիբները շարժվել են դեպի նախագահական պալատ՝ իշխանության խաղաղ փոխանցման հարցը քննարկելու համար: