կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-15 17:19

Ստեփանակերտի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը

Ստեփանակերտի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը

Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Արրցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը, տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»,– ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: