կարևոր
724 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 13:58

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 331 նոր դեպք. կա 13 մահ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 331 նոր դեպք. կա 13 մահ

Հայաստանում օգոստոսի 14-ին կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135 է: