կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-15 13:12

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» նորեկ ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի մարզիկի հետ

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» նորեկ ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի մարզիկի հետ

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» նորեկ ունի:

Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները:

Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»:

«Ալաշկերտը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մրցելու է «Ռեյնջերսի» հետ: Գրիգորյանի թիմը ապահովել է նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցությունը: