կարևոր
3325 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 13:07

«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները հարձակում են սկսել Քաբուլի վրա

«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները հարձակում են սկսել Քաբուլի վրա

«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները հարձակում են սկսել Քաբուլի վրա։ Թալիբները շրջապատել են Աֆղանստանի մայրաքաղաքը բոլոր կողմերից և սկսել են մուտք գործել այնտեղ: Տեղեկությունը հայտնել է Reuters գործակալությունը: Լրատվականը վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ը  փոխանցում է նաև, որ մայրաքաղաքի ծայրամասերում փոխհրաձգություն է։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի աշխատակազմը հաստատել է, որ մայրաքաղաքի մի շարք շրջաններում փոխհրաձգության ձայներ են լսվում։ Դրա հետ մեկտեղ, Գանիի կառավարությունը պնդում է, որ անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը։

Լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն ուղղաթիռներով տեղափոխվել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ հետագա տարհանման նպատակով։ Եվրամիության մի շարք պետությունների դեսպանատների աշխատակիցներն այժմ Քաբուլի սահմաններում գտնվող անվտանգ մի տարածքում են։

 Մինչդեռ Twitter-ում թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը: