Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդ տուժել է Լիբանանի Աքարա քաղաքում վառելիքային լցանավի պայթյունի հետևանքով: Տեղեկությունը Twitter-ի իր էջում հաղորդել է լիբանանյան Կարմիր Խաչը:
«Մեր թիմերը Աքքարում լցանավի պայթյունի հետևանքով 20 դի և ավելի քան 7 տուժածների տեղափոխել են տեղի հիվանդանոցներ»,- ասված է գրառման մեջ:
Դեպքի վայրում աշխատում են Կարմիր Խաչի 22 խմբեր։