կարևոր
322 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 12:51

5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ Հայիթիում

5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ Հայիթիում

Հայիթիում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

էպիկենտրոնը գտնվել է, շուրջ 125 հազար բնակիչ ունեցող, Լե Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա: 

Հիշեցնեմ, որ նախօրեին Հայիթիի ափերի մոտ տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որին զոհ է դարձել 304 մարդ, կա 1800 վիրավոր։

Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրաշարժից հետո։

Տեղի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով արյուն հանձնել աղետի հետևանքով տուժածներին օգնելու համար: