կարևոր
1231 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-15 21:25

Օգոստոսի 17-ին Կառավարության առաջարկով Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու. օրակարգում մեկ հարց է

Օգոստոսի 17-ին Կառավարության առաջարկով Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարելու. օրակարգում մեկ հարց է

Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  

Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն է։ 

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: