18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։