կարևոր
1696 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-14 21:58

Բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի առաջնության ենթախմբում երրորդն է

Բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի առաջնության ենթախմբում երրորդն է

Հայաստանի Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականնավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, որը վաստակեց 17 միավոր: Նա նաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում: 

E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ևՄալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։