կարևոր
934 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 21:28

Թալիբներն Աֆղանստանում նոր քաղաքներ են գրավում

Թալիբներն Աֆղանստանում նոր քաղաքներ են գրավում

  
Աֆղանստանում թալիբները գրավել են Քանդահարն ու Հերաթը` երկրի երկրորդ ու երրորդ խոշորագույն քաղաքները:

Բացի այդ, «Թալիբան» խմբավորման վերահսկողության տակ են անցել Լաշկար Գահ ու Փուլի Ալամ քաղաքները: Վերջինից մայրաքաղաք Քաբուլն ընդամենը 80կմ հեռավորության վրա է:

Միացյալ Նահանգներն արդեն զորքեր է ուղարկել Աֆղանստան՝ տարհանելու իր դեսպանատան աշխատակիցներին: Բացի այդ, նրանց հորդորել է այրել կարեւոր նշանակության փաստաթղթերը: Իսկ ՄԱԿ-ը նախազգուշացրել է մարդասիրական աղետի մասին:

Այս ժամանակահատվածում ավելի քան 250 հազար մարդ է լքել իր տունը։