17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է: Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
«FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։ Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։
Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են»,- նշված է հաղորդագրության մեջ։