15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,-հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։