կարևոր
2719 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-14 18:19

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին: