կարևոր
649 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 17:52

Հրդեհ Գառնի գյուղում

Հրդեհ Գառնի գյուղում

Օգոստոսի 14-ին, ժամը 14:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 1-ին թաղամասում տուն է այրվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում գտնվող կիսակառույց տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել են կիսակառույց տան տանիքի փայտե կառուցատարրերը (90 քմ), 5 պատուհան, 4 դուռ, կենցաղային իրեր և բուսածածկույթ (200 քմ):

Տան սեփականատերը ստացել է ձեռքերի այրվածք»: