կարևոր
631 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 17:13

Ռումինիայի Յասի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Ռումինիայի Յասի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

Ռումինիայի Յասի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Այսօր կայացել են 5-րդ տուրի պարտիան: Առաջատարների թվում գտնվող Աննա Սարգսյանը պարտվեց վրացի Նինո Բացիաշվիլիին ու մնաց 3.5 միավորով:

Մեդալային տեղերի համար պայքար մղող մեկ այլ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ միավորը կիսելով Մոնիկա Սոկոյի հետ: Էլինան 5 տուրից հետո ունի 4 միավոր:

Հերթական հաղթանակը տոնեց ու առաջատարներին միացավ Մարիա Գևորգյանը: Վերջինս իր ակտիվում ունի արդեն 4 միավոր: Մրցակիցը Օլգա Գիրյան էր:

Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Մարինա Բրունելոյին ու մնաց 2.5 միավորով:

Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Ժոզեֆին Հեինեմանի հետ: Լիլիթն այժմ ունի 3 միավոր:

Մարիամ Մկրտչյանն իր երկրորդ միավորը վաստակեց՝ պարտության մատնելով Միհաիլա-Լոանա Տրիֆոյին: Ոչ-ոքի խաղաց Սուսաննա Գաբոյանը՝ միավորը կիսելով Ստավրուլա Ցոլակիդուի դեմ խաղում:

Գաբոյանը միավորների քանակը հասցրեց 3-ի: