կարևոր
931 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 16:55

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կան տուժածներ

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կան տուժածներ

Այսօր, օգոստոսի 14-ին ժամը 06։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Մարգարյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և կողաշրջվել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գ․ Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բոյաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում։