կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 16:02

Այսօր լրանում է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Այսօր լրանում է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

30 տարի առաջ ՝ օգոստոսի 14 -ին, ստորագրվեց միջպետական հարաբերությունների մասին պայմանագիրը Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը։

«Մենք հպարտ ենք, որ Լիտվան առաջին երկիրն էր աշխարհում, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը:

Մենք միասին էինք ազատության համար մեր պայքարում, և այսօր մեզ կապում են ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները»,- ասված է դեսպանության գրառման մեջ: