կարևոր
1150 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 14:36

Ավտովթար Երևանում․ կա տուժած

Ավտովթար Երևանում․ կա տուժած

Այսօր օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։