18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ-ն:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի գիտության և մաթեմատիկայի ոլորտի առարկաների ուսուցիչների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ և աշխատարաններ, իսկ աշակերտների շրջանում խրախուսվելու է առցանց հարթակների օգտագործումը՝ որպես կրթության լրացուցիչ միջոց։
Ծրագիրը նախատեսում է ապահովել նաև ուսուցիչներին շարունակական մենթորությամբ և օժանդակությամբ.
Ակադեմիայի ուսուցիչների համայնքի ակտիվ անդամների մասնակցությամբ վեբինարների միջոցով տեղի կունենա փորձի փոխանակում և ծրագրում ընդգրկված մարզերի ուսուցիչների ներգրավում: