կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 13:06

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 579 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 579 նոր դեպք

Օգոստոսի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 579 նոր դեպք:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 867 մարդ, մահացել է 50 վարակակիր:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 477 264, այստեղից ապաքինվել է 417 013 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 580 փորձարկում, այդ թվում 33 517-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 063-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.61% է, վերջին 14 օրվանը՝ 10,13%, վերջին 7 օրվանը՝ 10.93%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 767 882 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26 524 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 835 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 457 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: