կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 10:33

ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միությունը՝ Արցախի դպրոցների համար

ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միությունը՝ Արցախի դպրոցների համար

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության հավաքագրած միջոցներով հաճելի անակնկալ է մատուցվել Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան ավագ և Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցներին, ինչպես նաև վերջերս Արցախում կազմակերպված ՀՅԴ պատանեկան ճամբարի մասնակիցներին:

Մասնավորաապես, Ստեփանակերտի թիվ 8 դպրոցին նվիրաբերվել է 6 գրատախտակ, 1 պրոյեկտոր և 1 մսաղաց, իսկ Ասկերանի դպրոցին՝ 10 գրատախտակ և 1 պրոյեկտոր:

Ուսումնական տարվան ընդառաջ պայուսակներ են ստացել ՀՅԴ պատանեկան ճամբարի ավելի քան 280 մասնակից: Բացի այդ, երեխաները ստացել են ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության հովանավորությամբ տպագրված Գարեգին Նժդեհի «Յիշի՛ր պատերազմը» վերնագրով գիրքը, որը նվիրված է արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակին:

Այսպիսով, «Նոր Սերունդ»-ն իր համեստ ներդրումն ունեցավ Արցախի պատանիների շրջանում պատերազմի թողած հետքերը թոթափելու և հետագայում ուսումնառության գործընթացն առավել կազմակերպված ու հետաքրքիր դարձնելու գործում: