կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 10:45

Օգոստոսի 10-ից 13-ը ԱԻՆ-ը ստացվել է 8 ահազանգ ՃՏՊ-ների վերաբերյալ

Օգոստոսի 10-ից 13-ը ԱԻՆ-ը  ստացվել է 8 ահազանգ  ՃՏՊ-ների վերաբերյալ

Օգոստոսի 10-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Իջևան, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Սպիտակ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 11 տուժած։