կարևոր
325 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 10:15

Ֆինանսների նախարարությունը թերացել է կադրային փոփոխություններին սպասելիս. «Ժողովուրդ»

Ֆինանսների նախարարությունը թերացել է կադրային փոփոխություններին սպասելիս. «Ժողովուրդ»

Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ: Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:

Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Տիգրան Խաչատրյանը: Հավանաբար, բոլորը սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին՝ մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնել հանրային քննարկման»,-գրել է թերթը։