Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ավելի վաղ Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը գրել էր. «Վարդենիսի թևում տեղի ունեցածի մասին, քանի որ մանրամասներ պաշտոնական չեն ասվել, ես ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՍԵՄ։ Վարդենիսի թևում, հիմնական երկու տեղամասում է ընթացել հրաձգային փոխհրաձգություն` Սոթքի հատվածում (հանքի ուղղությամբ դիրքերը) և Կութ գյուղի թևում(գյուղի վրա չէ դիրքերի վրա)։ Զորքը բավական հաջող պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը։ Զոհ-վիրավոր չունենք, այս պահի ունեցած ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ։ Այս պահին նորմալ է, լուրջ միջադեպ չկա»։