կարևոր
2464 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-14 00:10

Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի քանդակները տեղահանվել են. Կովկասյան ժառանգության պաշտպանությունը ահազանգում է

Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի քանդակները տեղահանվել են. Կովկասյան ժառանգության պաշտպանությունը ահազանգում է

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունն իր մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:

Կազմակերպությունը հարցադրումներ է ուղղում ադրբեջանական իշխանությանը. արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղե՞լ դրանց տեղահանման ժամանակ: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: Եվ ի վերջո ադրբեջանաակն իշխանությունները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:

 

 

Նշենք,որ Քանդակների պուրակում տեղ են գտել հայ և օտարազգի հեղինակավոր քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծցել են Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիում
ների ժամանակ: Քանդակի առաջին սիմպոզիումը կազմակերպվել է դեռևս 2011 թվականին՝ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 130-ամյակին: Սիմպոզիումի նախագահն էր Ֆլորենցիա քաղաքում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը: Արցախյան քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել են Ֆլորենցիայի եւ Հռոմի գեղարվեստի ակադեմիան ներկայացնող մեկուկես տասնյակ իտալացի քանդակագործ: 

Տարիներ շարունակ Շուշիիում հազարավոր քանդակագործներ,մասնակցելով ամենամյա Քանդակների սիմպոզիումին, ստեղծել են արվեստի գործեր և դրանք նվիրել Արցախին ու հայ ժողովրդին: Այդ օրերին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի հարակից պուրակում, աշխարհի մի քանի խոշոր պետությունների դրոշներ են։ Պուրակի մի քանի անկյուններում երիտասարդ ու փորձառու քանդակագործներ են՝ յուրաքանչյուրը քարի մի հսկայական կտորի առաջ կքած չափչփում, գծագրում ու կերտում է։ Արդեն 2014թվականին «Ապագա սերունդների հիմնադրամի» նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը, ով սիմպոզիումի կազմակերպման աջակիցներից է, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել «Քանդակների պուրակի» նախագիծը: Նա հայտնել է, որ Կերպարվեստի պետական թանգարանի հարակից տարածքում կկառուցվի պուրակ, որտեղ և կտեղադրվեն սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակները:

2019 թվականի հու­լի­սի 19-ին Շու­շիում, կեր­պար­վես­տի թան­գա­րա­նին մերձ տա­րած­քում տե­ղի ու­նե­ցավ Քան­դակ­նե­րի պու­րա­կի հան­դի­սա­վոր բա­ցու­մը: 37 քան­դա­կա­գործ­ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից՝ Ի­տա­լիա­յից, Բել­գիա­յից, Ե­գիպ­տո­սից, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, Հնդ­կաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Լե­հաս­տա­նից, Սեր­բիա­յից, ԱՄՆ-ից, Խոր­վա­թիա­յից, Ճա­պո­նիա­յից, Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից, մաս­նակ­ցել է քան­դա­կա­գործ­նե­րի մի­ջազ­գա­յին 5 սիմ­պո­զիում­նե­րին, ստեղ­ծե­լ են քան­դակ­ներ և թվով 62 աշ­խա­տանք նվի­րե­լ Շու­շիին, Ար­ցա­խին։ Սիմ­պո­զիում­նե­րը, ո­րոնք կա­յա­ցել են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան, Շու­շիի շրջ­վար­չա­կազ­մի, «Ա­պա­գա սե­րունդ­ներ» հիմ­նադ­րա­մի և այլ կա­ռույց­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ, կրում էին ան­վա­նի շու­շե­ցի քան­դա­կա­գործ Հա­կոբ Գյուր­ջյա­նի ա­նու­նը։
ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, ա­կա­դե­մի­կոս Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցը, ում նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­վել է պու­րա­կը, ե­րախ­տա­գի­տու­թյուն է հայտ­նել քան­դա­կա­գործ­նե­րին, որ ե­կել, մաս­նակ­ցել են սիմ­պո­զիում­նե­րին, ստեղ­ծել են ար­վես­տի գոր­ծեր, ո­րոնք այ­սօր զար­դա­րում են Շու­շի քա­ղա­քի այս տե­ղան­քը։