կարևոր
400 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 22:49

Արարատի մարզի Սիս գյուղում ուժեղ քամուց էլեկտրասյուները տապալվել են. բնակիչները 2 օր է՝ զրկված են էլեկտրամատակարարումից

Արարատի մարզի Սիս գյուղում ուժեղ քամուց էլեկտրասյուները տապալվել են. բնակիչները 2 օր է՝ զրկված են էլեկտրամատակարարումից

Արարատի մարզի Սիս գյուղում 2 օր առաջ ուժեղ քամու հետևանքով տասնամյակներ օգտագործվող մի քանի փայտե էլեկտրասյուներ տապալվել են, էլեկտրալարերը՝ պոկվել, ինչի պատճառով արդեն 2-րդ օրն է՝ զրկված են էլեկտրամատակարարումից: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

«Էլեկտրիկին ենք դիմում, նա էլ պատասխանում է, թե՝ էլեկտրոցանցի ղեկավարությանը հայտնել եմ։ Խոստացել են, որ կգան, խնդիրը կլուծեն։ Բայց հեսա, 3-րդ օրն է լրանում, էլեկտրացանցի ոչ մի պաշտոնյա չի բարեհաճում գա, մեր խնդիրը լուծի։ Միայն 2-րդ օրը, երբ ճանապարհին արածող կովը հոսանքահարվեց, էլեկտրիկին ստիպեցինք՝ լարերը սնուցող հոսանքն անջատեց, իսկ տապալված սյուներն ու թափված լարերը մինչև հիմա նույն վիճակում է»,- նշել են բնակիչները։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտնել է, որ խնդրին տեղյակ է՝ մարզի մի քանի համայնքում կա նման խնդիր, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սեփական հիմնարկ է, ինքն անզոր է նրանց վրա ազդելու։