կարևոր
2044 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-13 21:52

Օգոստոսի 18-ից Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը

Օգոստոսի 18-ից Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է կարճաժամկետ վիզաների տրամադրումը

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց:

Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվի: