կարևոր
1333 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-13 20:35

Օգոստոսի 15-ին «Ամբերդ»-ի մուտքը ՀՀ քաղաքացիների համար անվճար կլինի

Օգոստոսի 15-ին «Ամբերդ»-ի մուտքը ՀՀ քաղաքացիների համար անվճար կլինի

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին oգոստոսի 15-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը, որն ավանդաբար համարվում է նաև «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու ուխտի օր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։

Նկատի ունենալով, որ խաղողօրհնեքի օրը հավատացյալների մուտքը բավականին շատ է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով կիրակի օրը «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի մուտքը ՀՀ քաղաքացիների համար անվճար կլինի։