կարևոր
1087 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 20:03

Սյունիքում տեղի կունենան համայնքների ավագանու ընտրություններ

Սյունիքում տեղի կունենան համայնքների ավագանու ընտրություններ

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։

Համապատասխան որոշումը ստորագրել է Սյունիքի մարզպետը 2021թ․ օգոստոսի 12-ին:

 

Հիշեցնենք, որ Սյունիքի համայնքապետերի դեմ իշխանական քաղաքական հետապնդումների արդյունքում այս պահին ձերբակալված է մարզի 4 համայնքապետ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյան: 

Ընդ որում, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ստացել են պատգամավորական մանդատ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են: Նա նշում է, որ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերի հարուցումը համընկավ հետընտրական ժամանակաշրջանի հետ:

«Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին նրա համար, որ Սյունիքը առաջինը ըմբոստացավ եւ ոչ ասաց պարտվող իշխանությանը»,-նշեց Օհանյանը։