կարևոր
661 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 17:52

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը 2021 թվականի օգոստոսի 16-18-ը կլինի Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանձնարարականներ են տրվել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ ֆինանսների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակության այցը կազմակերպելու առնչությամբ:

Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։