կարևոր
712 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 16:52

Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր

Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Այս մասին ահազանգում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:

Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու ջուր հասցնում բնակչությանը: 

Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:

Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը»: