կարևոր
2065 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 15:03

Սևանի արևմուտքում հայտնված ամպից կանխատեսվում է ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրևներ

Սևանի արևմուտքում հայտնված ամպից կանխատեսվում է ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրևներ

Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրության, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60-70 աստիճան:

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus

Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»,- ասված է հաղորդագրությունում: