կարևոր
757 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 12:49

Փոփոխություն՝ Տիգրան Մեծ պողոտայի և Հանրապետության հրապարակի հետնիոտնային անցման հատվածում

Փոփոխություն՝ Տիգրան Մեծ պողոտայի և Հանրապետության հրապարակի հետնիոտնային անցման հատվածում

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը:
«Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի <>-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով»: