կարևոր
1192 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 11:43

Ասկերանը խմելու ջուր է առաքում Ստեփանակերտին

Ասկերանը խմելու ջուր է առաքում Ստեփանակերտին

Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ասկերանի քաղաքապետարանը։

«Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9֊ից բերել քաղաքապետարան։

Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսի նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։

Կարող եք անխնա տարածել գրառումը»,-ասված է հաղորդագրության մեջ։