Աշխատանքային օրվա ավարտին այցելեցի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության բանակավայր։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Խարույկի շուրջ ընկերների հետ խոսեցինք ստեղծված իրավիճակի և մեր անելիքների մասին.
Հայրենիքին նվիրված, պայքարող ,հրաշալի ընկերներ ունենք. ի գործ»։
Նշենք, որ օգոստոսի 9-ին մեկնարկել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական 20-րդ բանակումը։