կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-13 15:32

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակչի պայքարից

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակչի պայքարից

Օլիմպիական փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կանադական Տորոնտոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ մարզիկը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ պարտությունը կրեց 3։6, 2։6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Ցիցիպասի հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի Կասպեր Ռուուդը, որը 6։4, 6։3 հաշվով առավելության հասավ սերբ Դուշան Լայովիչի նկատմամբ։

Տորոնտոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 2 միլիոն 850 հազար դոլար է։