կարևոր
583 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-13 10:56

Երևանի և Շիրակի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Երևանի և Շիրակի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Ժամը 10:00-18:00-ն էլ կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: