Օգոստոսի 13, տարվա 225-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 140 օր։
1173 թ.- մահացել է Ներսես Շնորհալին, հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (ծն. 1102 թ.)։
1521 թ. -Իսպանիացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավեց ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։
1826 թ. -մահացել է Ռենե Լաեննեկը, ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը (ծն. 1781 թ.)։
1920 թ. -տեղի ունեցավ վարշավյան ճակատամարտը՝ ռուս-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկը։
1926 թ. -ծնվել է Ֆիդել Կաստրոն, կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահներից (մահ. 2016 թ.)։
1943 թ. –ծնվել է Ազատ Գասպարյանը, կինոյի և թատրոնի հայ դերասան (մահ. 2013 թ.)։
1946 թ. -մահացել է Հերբերտ Ուելսը, գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս (ծն. 1866 թ.)։
2001 թ. - Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերեցին Ուրանի 4 անկանոն արբանյակ՝ Լաոմեդեյա, Ֆրանցիսկո, Տրինկուլո և Ֆերդինանդ։