Հանրապետության տարածքում` oգոստոսի 13-ին առանձին շրջաններում,կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 13-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +32 աստիճան տաքություն։