Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ալաշկերտ»-ը արագ առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Էմբալոն: Ընդամենը 10 րոպե անց «Կայրաթ»-ը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Հանդիպման վերջնամասում «Ալաշկերտ»-ը տիրել էր նախաձեռնությանը, սակայն հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ փուլ:
«Ալաշկերտ»-ը կարողացավ գրավել «Կայրաթ»-ի դարպասը: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Ալեքսանդր Գրիշիչը: «Ալաշկերտ»-«Կայրաթ»՝ 3:2:
«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն Գլազգո Ռեյնջերսի հետ, որի գլխավոր մարզիչը Սթիվեն Ջերարդն է: