կարևոր
481 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 21:48

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 12-ին, ժամը 14։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են 3 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Թ․), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Ա․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։