կարևոր
190 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-12 22:55

Ավտովթար Երևանում․ կա տուժած

Ավտովթար Երևանում․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 12-ին` ժամը 13։20-ի սահմաններում 51-ամյա Արմեն Ավանեսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում։