կարևոր
3022 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-12 20:51

Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել  Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: